«Դովեղը» փետրվարի 24-ին և 25-ին Վրաստանում ընկերական խաղեր կունենա «Սիոնիի» և «Ռուսթավիի» հետ

771

Մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի 2018-2019 թթ. առաջնության (Բ ենթախումբ) երկրորդ խաղաշրջանին նախապատրաստվող Նոյեմբերյանի «Դովեղ» թիմը փետրվարի 24-ին և 25-ին ընկերական հանդիպումներ կունենա Վրաստանում:

Փետրվարի 24-ին «Դովեղը» հանդիպում կունենա Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող Բոլնիսի «Սիոնի» թիմի մինչև 16 տարեկանների հետ:

Հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին, «Դովեղը» Ռուսաթավի քաղաքի մարզադաշտում ընկերական հանդիպում կունենա տեղի համանուն թիմի մինչև 16 տարեկանների հետ: «Ռուսթավին» ևս հանդես է գալիս Վրաստանի բարձրագույն խմբում:

Վրաստանում ընկերական հանդիպումների պայմանավորվածություն ձեռք է բերվել «Դովեղի» հիմնադիր Թաթուլ Հակոբյանի՝ հունվարի 27-28-ին Վրաստան այցելության ընթացքում: Հակոբյանը հանդիպումներ է ունեցել «Սիոնի» և «Ռուսթավի» թիմերի ղեկավարության և մարզիչների հետ:

Լուսանկարում՝ Թաթուլ Հակոբյանը և «Սիոնի» թիմի տնօրեն Գիորգի Գորբելիձեն