Զառ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

1769

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Զառ գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի շուրջ 1500 բնակիչ:

Գյուղը գտնվում է Հատիս լեռան հարավ-արևելյան մասում: Հեռավորությունը  Երևանից 25 կմ է, մարզկենտրոն Հրազդանից` 42 կմ: Ծովի մակարդակից բարձրությունը ավելի քան 1650 մետր է:

Զառի բնակչության մեծ մասը Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգներից են գաղթվել` Մուշից, Վանից, ինչպես նաև՝ Թեհրանից:

Զառի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 89 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 698 հոգի, որից 208-ը՝ հայ, 490-ը՝ թաթար

1886 թվական – 921 հոգի, որից 287-ը՝ հայ, 634-ը՝ թաթար

1897 թվական – 1143 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 386-ը՝ հայ, 757-ը՝ իսլամ

1904 թվական – 1013 հոգի

1914 թվական – 678 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 517 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 944 հոգի

1919 թվական – 962 հոգի

1922 թվական – 819 հոգի, որից 767-ը՝ հայ, 52-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – 895 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 834-ը՝ հայ, 14-ը՝ թուրք, 47-ը՝ պարսիկ

1931 թվական – 1206 հոգի, որից 1112-ը՝ հայ, 93-ը՝ թուրքական խումբ, 1-ը՝ ռուս:

Դիտել և կարդալ