Գեղարդ գյուղը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

2153

Գեղարդ գյուղը գտնվում է Գեղամա լեռների լանջին, Ազատ գետի ակունքի մոտ, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Հրազդանից 85 կմ հարավ-արևելք, Երևանից՝ 30 կմ հեռու, ծովի մակերևույթից 1950 մետր բարձրության վրա:

Մինչև 1946թ ապրիլի 4-ը կրել է Արթիզ անունը:

Ըստ Կոտայքի մարզպետարանի տվյալների՝ այսօր գյուղի բնակչությունը 350-ի մոտ է: Գյուղի ներկայիս բնակչության նախնիների մի մասը 1914թ. գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգից, մյուս մասը` Գավառի շրջանից:

Գեղարդի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 221 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 267 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 426 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 293 հոգի

1914 թվական – 480 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 322 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 466 հոգի

1919 թվական – չվիճակագրված 

1922 թվական – 144 հոգի, որից 81-ը՝ հայ, 63-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – 184 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 142-ը՝ հայ, 39-ը՝ թուրք, 3-ը՝ քյուրդ

1931 թվական – 268 հոգի, որից 185-ը՝ հայ, 74-ը՝ թուրքական խումբ, 9-ը՝ քյուրդ:

Դիտել և կարդալ նաև՝