Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբի պայմանները. ովքեր ուզում են խաղալ Առաջին խմբում

960

Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը մտադրություն ունի այս տարվա՝ 2019-ի ընթացքում, մեծահասակների թիմ ձևավորել և հավակնել Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության մասնակցությանը:

Այդ նպատակով մենք արդեն հայտարարել ենք 15-ից 24 տարեկան ֆուտբոլիստների ընդունելություն: Մենք նախապատվությունը տալու ենք այն ֆուտբոլիստներին, որոնք բնակվում են Տավուշի մարզում և Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում: Թիմի մարզումները անց են կացվելու Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում:

Մենք ցանկանում ենք մեր մտադրություններում և առաջարկներում թափանցիկ և կանխատեսելի լինել, հետևաբար, ներկայացնում ենք հիմնական այն պայմանները, որոնք կարող ենք ապահովել մեր ապագա ֆուտբոլիստների համար:

Առաջին. այն ֆուտբոլիստները, որոնք կընդգրկվեն ակումբի կազմում և կսկսեն մարզումները, կապահովվեն փոխադրամիջոցով, եթե նրանք բնակվում են Նոյեմբերյան քաղաքից 30 կիլոմետրից ավելի հեռու:

Երկրորդ. այն ֆուտբոլիստները, որոնք կընդգրկվեն ակումբի կազմում և կսկսեն մարզումները, կապահովվեն կացարանով, եթե նրանք բնակվում են Նոյեմբերյան քաղաքից 100 և ավելի կիլոմետր հեռու:

Երրորդ. այն ֆուտբոլիստները, որոնք կընդգրկվեն ակումբի կազմում և կսկսեն մարզումները, կապահովվեն կացարանով, եթե նրանք այլ պետության քաղաքացիներ են:

Չորրորդ. Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբում հանդես գալու առաջին տարվա ընթացքում աշխատավարձ չի լինի: Փոխարենը, կգործի պարգևատրման ճկուն համակարգ: Ֆուտբոլիստները դրամական պարգևատրում կստանան հաղթանակների և որոշ դեպքերում՝ ոչ ոքիների համար:

Հինգերորդ. ակումբը կհոգա վնասվածք ստացած ֆուտբոլիստների բուժման բոլոր ծախսերը:

Դիմողները պետք է գրեն ակումբի էլեկտրոնային հասցեին՝ doveghfc@gmail.com կամ ֆեյսբուքի էջին՝ Դովեղ ֆուտբոլային ակումբ/Dovegh Football Club:

Մենք նախատեսում ենք մարտի կեսերին անցկացնել առաջին պարապմունք-ստուգարքը։

Առավել մանրամասների համար կարող եք դիմել նաև «Դովեղ» ֆուտբոլային ակումբի Նոյեմբերյանի մարզիչ Կարեն Ասատրյանին, հեռախոս՝ 093 24 24 86, «Դովեղ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Վրեժ Աբովյանին, հեռախոս՝ 094 99 77 85, «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 42 64 35 կամ 098 65 53 21։

 «Դովեղ» ֆուտբոլային ակումբ