Գողթ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

3508

Կոտայքի մարզի Գողթ գյուղը գտնվում է Գեղամասարի հարավային ստորոտին, Ազատ գետի վերին հոսանքում, մարզկենտրոն Հրազդանից 70 կմ, Աբովյանից՝ 22 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա:

Գողթի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 152 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 244 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 334 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 269 հոգի

1914 թվական – 479 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 296 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 465 հոգի

1919 թվական – 462 հոգի, 

1922 թվական – 476 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 563 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 562-ը՝ հայ, 1-ը՝ ռուս

1931 թվական – 633 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ նաև՝

Գառնի-Բասարը Երևանի խանության օրոք