Կամարիս գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 10 կմ արևելք, մարզկենտրոն Հրազդանից 47 կմ հարավ-արևմուտք, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին, ծովի մակերևույթից 1530 մետր բարձրության վրա:
Նախկինում կրել է Գյամրեզ, Գյամրիսի, Կամարկյուս անունները: Բնակիչների նախնիները եկել են Խոյից ու Բայազետից` 1829-ին և Մակուից` 1879-ին:
Կամարիսի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 199 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 713 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 962 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 1097 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1083-ը՝ հայ, 14-ը՝ իսլամ
1904 թվական – 1058 հոգի
1914 թվական – 1526 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 1384 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 1390 հոգի
1919 թվական – 1780 հոգի,
1922 թվական – 1592 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 1617 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 1882 հոգի, բոլորը՝ հայ:
Կարդալ և դիտել նաև՝