Գեղաշեն գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

5762

Գեղաշեն գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին:

Մինչև 1935 թվականը կոչվել է Ճաթղռան: 1935 թվականի հունվարի 3-ի որոշմամբ դարձել է Հրազդան, իսկ 1967 թվականի հոկտեմբերի 21-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով անվանվել է Գեղաշեն:

Բնակիչները ներգաղթել են Ալաշկերտի, Սպահանի եւ Խոյի գավառներից` 1829 – 35թթ. և 1870-ին:

Գեղաշենի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 69 հոգի, որից 50-ը՝ հայ, 19-ը՝ իսլամ

1873 թվական – 725 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 941 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1085 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1084-ը՝ հայ, 1-ը՝ իսլամ

1904 թվական – 1035 հոգի

1914 թվական – 1587 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1138 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1663 հոգի

1919 թվական – 1834 հոգի, 

1922 թվական – 1667 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1759 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 1748 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ նաև՝