Ողջաբերդը գտնվում է Երևան-Գառնի ավտոխճուղու վրա՝ Ողջաբերդի լեռների լանջին: Սահմանակից է Ձորաղբյուր, Զովք, Հացավան, Գեղադիր, Ջրվեժ համայնքերին:
Ըստ մարզպետարանի տվյալների, այսօր գյուղում բնակչության թիվը 900-ից ավելի է:
Այս գյուղում ժամանակին բնակվել են թաթարներ, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցիներ:
Ողջաբերդի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 73 հոգի, բոլորը՝ իսլամ
1873 թվական – 182 հոգի, բոլորը՝ թաթար
1886 թվական – 143 հոգի, բոլորը՝ թաթար
1897 թվական – 84 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 82-ը՝ հայ, 2-ը՝ իսլամ
1904 թվական – 156 հոգի
1914 թվական – 298 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 172 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 251 հոգի
1919 թվական – 196 հոգի, խառը բնակչություն
1922 թվական – 371 հոգի, որից 315-ը՝ հայ, 38-ը՝ թրքո-թաթար, 18-ը՝ այլ
1926 թվական – 370 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 332-ը՝ հայ, 38-ը՝ թուրք
1931 թվական – 445 հոգի, որից 417-ը՝ հայ, 28-ը՝ թուրքական խումբ:
Կարդալ և դիտել