Առինջ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

3542

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Առինջ գյուղը Հայաստանի խոշորագույն գյուղական բնակավայրերից է, որն այսօր ունի 6000-ից ավելի բնակչություն:

Հեռավորությունը մարզկենտրոն Հրազդանից 45 կմ է, ծովի մակերևույթից բարձրությունը 1300 մետր է:

Առինջը պատմական աղբյուրներում հիշատակվում է 7-րդ դարից սկսած: Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ: Պարսպի քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը` Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501թ.: Բերդի ներսում կան տներ և եկեղեցու ավերակներ: Առինջում է գտնվում Ձագավանքը:

Առինջի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 243 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 448 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 578 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 538 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 636 հոգի

1914 թվական – 883 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 700 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 801 հոգի

1919 թվական – 1127 հոգի, 

1922 թվական – 889 հոգի, որից 886-ը՝ հայ, 3-ը՝ այլ, բայց ոչ թրքո-թաթար

1926 թվական – 815 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 969 հոգի, բոլորը՝ հայ: