Կաթնաղբյուր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

3953

Հայաստանի Հանրապետությունում Կաթնաղբյուր անունով երեք գյուղ կա՝ Կոտայքի, Արագածոտնի և Լոռու մարզերում:

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Կաթնաղբյուր, նախկինում՝ Աղաձոր, Աղասոր, Աղազոր, Շըխբեկի գյուղ բնակավայրը սահմանակից է Արամուս, Նոր Գյուղ, Կամարիս և Ակունք համայնքներին: Նախկինում մաս է կազմել Արամուսի գյուղական խորհրդին:

Աղաձորից Կաթնաղբյուր է դարձել 1946 թվականի ապրիլի 4-ին:

Գտնվում է Աբովյան քաղաքից 5 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Հրազդանից 40 կմ, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա:

Կաթնաղբյուրի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 69 հոգի, որից 42-ը՝ հայ, 27-ը՝ իսլամ,

1873 թվական – 160 հոգի, որից 146-ը՝ հայ, 14-ը՝ թաթար

1886 թվական – 170 հոգի, որից 155-ը՝ հայ, 15-ը՝ թաթար,

1897 թվական – 169 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 166-ը՝ հայ, 3-ը՝ իսլամ

1904 թվական – 186 հոգի

1914 թվական – 227 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 205 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 201 հոգի

1919 թվական – 330 հոգի, 

1922 թվական – 263 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 279 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 300 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ նաև՝