Արզնի գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. ասորիները Հայաստանում

3659

Կոտայքի մարզի Արզնի գյուղը սահմանակից է Բյուրեղավան և Աբովյան քաղաքներին: Գտնվում է Երևանից 18 կմ հեռավորության վրա: Այսօր ունի շուրջ 3000 հազար բնակչություն՝ հայ, ասորի, եզդի:

Նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է նաև Արզնի-Ասորիք:

Արզնիի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ 

1873 թվական – 262 հոգի, որից 71-ը՝ հայ, 96-ը՝ թաթար, 95-ը՝ այլ [հավանաբար՝ ասորի – խմբ. ԱՆԻ]

1886 թվական – 581 հոգի, որից 197-ը՝ թաթար, 384-ը՝ այլ [հավանաբար՝ ասորի – խմբ. ԱՆԻ]

1897 թվական – 658 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 537-ը՝ պրավոսլան [հավանաբար՝ ասորի – խմբ. ԱՆԻ], 121-ը՝ իսլամ [հավանաբար՝ թաթար – խմբ. ԱՆԻ]

1904 թվական – 639 հոգի

1914 թվական – 897 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1033 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 899 հոգի

1919 թվական – 895 հոգի, գլխավոր բնակչությունը՝ ասորի

1922 թվական – 983 հոգի, որից 522-ը՝ բոլորը՝ այլ [հավանաբար՝ ասորի – խմբ. ԱՆԻ]

1926 թվական – 932 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 906-ը՝ ասորի, 26-ը՝ հայ

1931 թվական – 1482 հոգի, որից 305-ը՝ հայ, 1177-ը՝ ասորի:

Դիտել և կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/10/02/kotayk-1831-villages-population-korkotian/