«Դովեղ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ 2019թ հունվարի 13-ին, կիրակի օրը, Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի մարզադահլիճում կազմակերպում է մինի ֆուտբոլի մրցաշար դպրոցականների միջև՝ մինչև 13 տարեկաններ (2006-2008 թվականներ):
Մեկ օր առաջ՝ հունվարի 12-ին, տեղի է ունենալու մինչև 16 տարեկանների մրցաշար (2003-2005 թվականներ), որին մասնակցելու է 18 թիմ:
Մինչև 13 տարեկանների մրցաշարին մասնակցելու է 13 թիմ, որոնցից 11-ը Նոյեմբերյանի շրջանի գյուղերի դպրոցներ են, իսկ 2-ը՝ Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի «Նիկարմ» և «Այգեհովիտ» (գյուղ Այգեհովիտ) թիմերը:
Հանդիպումները տեղի են ունենալու օլիմպիական մրցակարգով, այսինքն՝ պարտվող թիմերը դուրս են մնալու հետագա պայքարից: Խաղերի տևողությունը լինելու 30 րոպե, ամեն խաղակեսը՝ 15 րոպե 2-3 րոպեանոց ընդմիջումով: Թիմերը խաղալու են 5-ական ֆուտբոլիստներով (1 դարպասապահ և 4 ֆուտբոլիստ):
Ներկայացնում ենք խաղերի զույգերին և յուրաքանչյուր հանդիպման սկիզբը.
1/8 եզրափակիչ
Ա հանդիպում՝ Բաղանիս-Դովեղ, սկիզբը՝ 10.00
Բ հանդիպում՝ Կոթի-Դեբեդավան, սկիզբը՝ 10.40
Գ հանդիպում՝ Ոսկեվան-Բագրատաշեն, սկիզբը՝ 11.20
Դ հանդիպում՝ Այրում-Կողբ, սկիզբը՝ 12.00
Ե հանդիպում՝ Նոյեմբերյանի-Հաղթանակ, սկիզբը՝ 12.40
1/4 եզրափակիչ
A Բերդավան – Ա հանդիպման հաղթող, սկիզբը՝ 13.20
B Նիկարմ – Բ հանդիպման հաղթող, սկիզբը՝ 14.00
C Այգեհովիտ – Գ հանդիպման հաղթող, սկիզբը՝ 14.40
D Դ և Ե հանդիպումների հաղթողներ, սկիզբը՝ 15.20
Կիսաեզրափակիչ
A և C հաղթողների միջև, սկիզբը՝ 16.00
B և D հաղթողների միջև, սկիզբը՝ 16.40
Երրորդ տեղի համար խաղ
սկիզբը՝ 17.30
Եզրափակիչ
սկիզբը՝ 18.10
Նման մրցաշար կազմակերպելով՝ «Դովեղ» ֆուտբոլային ակումբը հետապնդում է երեք հիմնական նպատակ.
- մասսայականացնել աշխարհի ամենասիրված խաղը՝ ֆուտբոլը, Տավուշի մարզի սահմանային համայնքներում,
- փորձել նոր ֆուտբոլիստներով համալրել ՀՀ ֆուտբոլի մինչև 16 տարեկանների 2018-2019թթ. առաջնությունում հանդես եկող «Դովեղ» թիմը,
- 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության համար ընտրել ապագա ֆուտբոլիստների: Եկող՝ 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնություններում «Դովեղը» ևս երկու թիմով՝ մինչև 14 և մինչև 15 տարեկանների, ցանկություն ունի մասնակցելու:
Եթե կան անհատ բարերարներ, ՀԿ-ներ կամ հիմնադրամներ, որոնք ցանկություն ունեն իրենց ներդրումը բերել այս մրցաշարի անցկացմանը՝ համաֆինանսավորելով այն, կարող են գրել «Դովեղ» ֆուտբոլային ակումբի էլեկտրոնային հասցեին՝ doveghfc@gmail.com կամ զանգահարել 091 42 64 35 և 098 65 53 21 հեռախոսահամարներով:
«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ