Խնձորուտ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Վայքի շրջան

4488

Վայոց Ձորի Խնձորուտ գյուղը խոշորացված Զառիթափ համայնքի մաս է կազմում:

Զառիթափ համայնքը կազմավորվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում՝  Վայոց ձորի Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս գյուղական համայնքների միավորումից և իր վարչական տարածքում ընդգրկում է Ախտա, Կապույտ, Ուղեձոր գյուղական բնակավայրերը։ Համայնքի կենտրոնը Զառիթափ (Փշոն, Փշոնք, Փաշալու, Ազիզբեկով) գյուղն է։

Ըստ Վայոց Ձորի մարզպետարանի տվյալների, Խնձորուտում բնակչության թիվը 532 հոգի է: Մինչև խորհրդային կարգերի հաստատումը գյուղը պատկանել է
Շարուր-Դարալագյազ գավառին։

Գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի հարավ-արևմտյան հատվածում,
սահմանակից է մարզի Նոր Ազնաբերդ (նախկինում՝ Գյուլստան, Իթղռան), Մարտիրոս, Գնիշիկ գյուղերին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Հանրապետությանը։

Խնձորուտ գյուղը մինչև 1946 թվականի նոյեմբերի 12-ը կրել է Ալմալու, Դիգին Ալմալու անունը:

Խնձորուտի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 115 հոգի, որից 109-ը՝ հայ, 6-ը՝ իսլամ

1873 թվական – 458 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 629 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 751 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 737-ը՝ հայ, 14-ը՝ իսլամ

1904 թվական – 627 հոգի

1914 թվական – 673 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 690 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 741 հոգի

1919 թվական – 788

1922 թվական – 608 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 652 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 647-ը՝ հայ, 5-ը՝ թուրք

1931 թվական – 758 հոգի, բոլոր՝ հայ:

Դիտել և կարդալ նաև՝

Վայքի շրջանի գյուղերը 1831 թվականին