Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է․ այսօր ավանդական մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինին հարց է ուղղվել Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների «վերականգնման» մասին։ Նրան զարմացրել է հարցը․ «Իսկ ի՞նչ վերականգնել։ Մեզ մոտ չկա որևէ բան, որ փլվել է և վերականգնում է պահանջում։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հարթ են, նա մեր ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում և առհասարակ աշխարհում, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Պետք է զարգացնենք այն, ինչ ստեղծել են ղեկավարների նախորդ սերունդները։ Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի ամենասերտ դաշնակիցն է։ Այդպես է եղել պատմականորեն, այդպես կա և հուսով եմ՝ այդպես էլ կլինի»։
Պուտինը հայտնել է, որ բոլոր այդ հարցերը հաջորդ շաբաթ քննարկելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը պաշտոնական այցով կայցելի Մոսկվա։