«Լուսավոր Հայաստանը» նոր խորհրդարանում երկրորդ ուժն է լինելու․ Մանե Թանդիլյան

697

Վաշինգտոնում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ հոկտեմբերին անցկացված հարցումների համաձայն, դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ մոտ 10 տոկոս քվեով։ Այս կուսակցության հիմնադիրներից Մանե Թանդիլյանը, ով Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր, զարմանալի չի համարում և համոզված է, որ «Լուսավոր Հայաստանը» երկրորդ ուժն է լինելու նոր խորհրդարանում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է նաև ընտրական օրենսգրքին ու Սահմանադրությանը, սուպերվարչապետական ինստիտուտին, նախընտարական քարոզարշավին։