Մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները առանց բացառության կատարել ենք

417

Այսօր, նոյեմբեր 20-ին, մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ի նոյեմբերի դրությամբ  կատարվել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները առանց բացառության։

1․ Մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը խաղաղ ճանապարհով,

2․ Հայաստանի ընտրությունների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի։ Սեպտեմբերի Երևանի ավագանու և հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններով կատարել ենք,

3․ Անզիջում պայքար կոռուպցիայի դեմ,

4․ Խոստացել էինք վերացնել մենաշնորհը,

5․ Խոստացել էինք, որ չեն լինի արտոնյալներ,

6․ Խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հայաստանում իշխանությունը վերադարձված է ժողովրդին, պատկանում է նրան։ Յուրաքանչյուր քաղաքացի իր մի քվեով որոշելու է երկրի ճակատագիրը, ասել է Փաշինյանը։