ՍիվիլՆեթի տաղավարում Թաթուլ Հակոբյանը զրուցել է ՀՀԿ նախընտրական ցուցակում 9-րդ տեղը զբաղեցնող Մենուա Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում Հարությունյանը քննադատում է Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին՝ ՔՊ-ին, ընդգծում, որ ՀՀԿ-ն մինչև վերջ նրա դեմ գաղափարական կռիվ է տալու։ Հարությունյանը նշում է, որ ընտրություններից առաջ շատ քաղաքապետեր և գյուղապետեր, նաև՝ գործարարներ, հրաժարվում են ՀՀԿ-ից և միանում կամ աջակցում ՔՊ-ին, հետևաբար՝ ընտրությունները չեն կարող անցնել հավասար պայմաններում, ինչպես ամենուր հայտարարում են իշխանությունները։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Հայաստանի համար պարտությունը եղավ ցավ, բայց ոչ՝ դաս. Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան, «Ալիք Մեդիա»-ի սյունակագիր Վարդան Հարությունյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի համար կարված Սահմանադրությունը այսօր ծառայում է Նիկոլ Փաշինյանի համար: Լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր...
Հայերը Ուկրաինայի պատերազմում. Գարս Խաչատրյան
Թատերական ռեժիսոր Գարս Խաչատրյանը ուկրաինական ներխուժումից հետո ավելի քան տասն անգամ եղել է Ուկրաինայում, նկարահանումներ արել, շրջել երկրի տարածքով մեկ, զրուցել շարքային քաղաքացիների և...
Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալությունը, 11 նոյեմբեր, 1991թ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը Գերագույնխորհրդի հատուկ նիստում։
Հայլուր. Տիգրան Նաղդալյան
Այլընտրանքը պարտվածների և մերժվածների միջև. Թաթուլ Հակոբյանի զրույցը Սուրեն Սուրենյանցի հետ
2020 թվականի պարտությունից հետո Հայաստանում ստեղծվել է ներքաղաքական անբացատրելի վիճակ: Հանրության մի մեծ հատված իր քվեն տվել է պարտվածներին՝ Հայաստանը պարտության տարած ուժին, մեկ...