Զառիթափ գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Վայոց Ձոր

4367

Զառիթափ համայնքը կազմավորվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում՝  Վայոց ձորի Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս գյուղական համայնքների միավորումից և իր վարչական տարածքում ընդգրկում է Ախտա, Կապույտ, Ուղեձոր գյուղական բնակավայրերը։

Համայնքի կենտրոնը Զառիթափ գյուղն է։ Գյուղը փռված է յոթ բլուրների վրա, գյուղամիջով անցնում է Փշոնք գետը, որին միանում են չորս փոքրիկ վտակներ։ Զառիթափ գյուղը հիմնադրվել է 1829թ։ Զառիթափը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից՝ 27 կմ հարավ-արևելք, Երևանից` 140 կմ հեռավորության վրա:

Զառիթափ գյուղը գտնվում է Վայքի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասում։ Ծովի մակերևույթից բարձր է 1400 մետր։ Հյուսիս արևելքից սահմանակից է պետական անտառ-արգելանոցին, արևելքից Գոմք գյուղին, հարավից Մարտիրոս գյուղին, արևմուտքից Փոռ և Ազատեկ գյուղերին։ Գյուղի հյուսիսային սահմանով անցնում է Արփա գետը։

Նախկինում կրել է Փշոն, Փշոնք, Փաշալու և Ազիզբեկով անունները:

Զառիթափի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 98 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 512 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 689 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 721 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 682-ը՝ հայ, 39-ը՝ իսլամ

1904 թվական – 913 հոգի

1914 թվական – 913 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1004 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 783 հոգի

1919 թվական – 1100

1922 թվական – 574 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 815 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 809-ը՝ հայ, 5-ը՝ թուրք, 1-ը՝ քյուրդ

1931 թվական – 993 հոգի, բոլոր՝ հայ:

Խորհրդային տարիներին Զառիթափի բնակչությունը եղել է.

1939 թվական – 1616 հոգի,

1959 թվական – 1554 հոգի,

1970 թվական – 1636 հոգի,

1979 թվական – 1509 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝