Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը` Սերժ Սարգսյանի փեսան, հետ է կանչվել

1523

Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը հետ է կանչվել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Միքայել Մինասյանին հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ նոյեմբերի 1-ին ստորագրած հրամանագրում:

Միքայել Մինասյանը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է։