Դեկտեմբերի 9-ի ընտրությունը չի լինելու քաղաքական

907

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ներքաղաքական զարգացումներին։ Բադալյանը կարծում է, որ նոր խորհրդարանում գերակշռող մեծամասնություն կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իմ քայլը ուժը։ Նրա կարծիքով, նոր խորհրդարանում ներկայացված կլինի նաև Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը և, հավանաբար, Լույսը։ Նախորդ խորհրդարաններում ներկայացված մի քանի կուսակցություններ, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, Ժառանգությունը և այլ ուժեր դժվար թե կարողանան հաղթահարել խորհրդարան մուտքի շեմը։