Հոկտեմբերի 27-ին և 28-ին, շուրջ 5 տասնյակ հեծանվորդներ Երևանից, Աբովյանից, Վանաձորից և հանրապետության այլ քաղաքներից, Նոյեմբերյանում էին՝ «Սրբասար 2018» ծրագրի շրջանակներում որոշելու Լեռնահեծանվային մարզաձևի Հայաստանի 2018թ. առաջնության հաղթողին: Առաջնությանը մասնակցում էին նաև սիրողական հեծանվորդներ Նոյեմբերյան համայնքից, որոնց թիվը նախորդ տարվա համեմատությամբ բավականին մեծ էր:
Մրցումն անցկացվեց երկու՝ պրոֆեսիոնալ և սիրողական մակարդակներում: Հեծանվորդները մրցեցին լավագույն պրոֆեսիոնալ տղամարդ/կին, պատանի, երիտասարդ, ինչպես նաև լավագույն սիրող տղամարդ/կին անվանակարգերում:
Երկու օր տևած մրցման արդյունքում հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետության լավագույն հեծանվորդի անունը՝ Սերգեյ Պողոսյան:
Լավագույն պրոֆեսիոնալ կին հեծանվորդ ճանաչվեց Միլենա Հովհաննիսյանը:
Լավագույն պատանի հեծանվորդն այս տարի ճանաչվեց Կարեն Գևորգյանը, երիտասարդների մեջ ուժեղագույնը Հովսեփ Խաչատրյանն էր:
Սիրողականներից լավագույնը ճանաչվեց Արթուր Հակոբյանը, ով արժանացավ նաև համայնքապետարանի գավաթին, կանանց մեջ լավագույնը Նարինե Ստեփանյանն էր: