ՀՀԿ-ն մինչև վերջին օրը վնաս է տալիս Հայաստանին․ Լևոն Բարսեղյան

1248

Գյումրիի ավագանու անդամ, Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցում են Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին։ Բարսեղյանը նշում է, որ քսան տարի իշխած ՀՀԿ-ն մինչև վերջ փորձում է վնաս տալ Հայաստանին, խափանել բարեփոխումների ընթացքը։ Որպես վնասարարության վերջին օրինակ նա նշում է նոր Ընտրական օրենսգրքի տապալումը։ Նա կանխատեսում է, որ նոր խորհրդարան կանցնեն երեք-չորս ուժեր՝ Իմ քայլը, Բարգավաճ Հայաստանը, Լույսը, չի բացառվում նաև՝ Սասնա ծռերը։ Նոր խորհրդարանի և նոր կառավարության ձևավորումից հետո միայն, ըստ Բարսեղյանի, Հայաստանը կմտնի իրական հեղափոխության և բարեփոխումների փուլ։