Արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չեն կարող լինել

806

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, դիվանագետ Վլադիմիր Կարապետյանը որպես դիտորդ ներկա է եղել Վրաստանի նախագահական ընտրություններում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Կարապետյանը ներկայացնում է Վրաստանի ժողովրդավարական հաջողությունները, անդրադառնում Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններին։ Նա այն դիվանագետներից է, որոնք ազատվեցին աշխատանքից այն բանից հետո, երբ 2008-ի փետրվարի 23-ին զորակցություն հայտնեցին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժմանը։ Ավելի քան տասը տարի առաջ նրանց զորակցության տեքստը Ազատության հրապարակում ընթերցել էր Նիկոլ Փաշինյանը, որն այսօր կառավարության ղեկավարն է, սակայն չի շտապում պաշտոնաթող դիվանագետներին վերադարձնել դիվանագիտական ծառայության։