ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը՝ սահմանային, մարզային մանկապատանեկան ֆուտբոլի թիկունքին

3289

Հայաստանյան առաջատար դրամատներից ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը և Նոյեմբերյանի ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբը մայիսի 25-ին կնքել են պայմանագիր, համաձայն որի 2023-2024թթ մրցաշրջանում ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը աջակցելու է սահմանային, մարզային մանկապատանեկան ֆուտբոլին:

«Մեր ակումբը գործունեության հինգ տարիների ընթացքում առաջին անգամ է հայկական որևէ բանկից ստանում նման աջակցություն, ինչի համար, մեր սաների, ծնողների, մարզիչների և ակումբի անունից երախտիքի խոսքեր ենք ուղում ԻՆԵԿՈԲԱՆԿ-ին և նրա ղեկավարությանը: Մենք փորձելու ենք ընդլայնել մեր սահմանները և գալիք մրցաշրջանում մեր ակումբի գործունեությունը տարածել Դեբեդի հովտում, մասնավորապես՝ Լոռու մարզի Ախթալայի տարածաշրջանում»,- ասել է ԴՈՎԵՂ ՖԱ-ի ղեկավար Թաթուլ Հակոբյանը:

Լոռու մարզի Ալավերդու շրջանը տարիներ շարունակ ներկայություն չունի ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններում:

«Մենք մտադիր ենք Դեբեդի հովտի դպրոցականների համար ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք ներգրավվեն մեր ակումբի պարապմունքներում, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ձևավորել մանկապատանեկան մեկ թիմ գալիք՝ 2023-2024թթ մրցաշրջանում»,- ասել է Հակոբյանը:

Նա նաև նշել է, որ ԻՆԵԿՈԲԱՆԿ-ի աջակցությունը կաևոր ներդրում է ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբի գալիք՝ 2023-2024թթ մրցաշրջանի բյուջեում, ինչի արդյունքում ակումբ հաճախող սաների համար կստեղծվեն ավելի բարեկեցիկ պայմաններ:

ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբ ՀԿ