Հրայր և Գոհար Ճէրմակեանը՝ Կալիֆոռնիայից, «Դովեղ» ֆուտբոլային ակումբին փոխանցել են 95 հազար դրամ

965

Այսօր, հոկտեմբերի 14-ին, Հրայր և Գոհար Ճէրմակեանը՝ Հանթինգթոն Բիչից, Կալիֆոռնիա, Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբին փոխանցել են 95 հազար դրամ։

Այս գումարը, նվիրատուների ցանկությամբ, օգտագործվելու է ըստ նպատակահարմարության։

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Հրայր և Գոհար Ճէրմակեանին՝ նվիրատվության համար։ Սա թանկ նվեր է Հայաստան-Ադրբեջան սահմանին բնակվող Տավուշի մարզի մանուկ և պատանի ֆուտբոլիստներին և նրանց ծնողներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին, մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող «Դովեղը» մրցակցի դաշտում կխաղա «Արցախ» թիմի հետ: