«Կարսի վերջնախաղը» գրքի շնորհանդեսը․ հոկտեմբերի 30, ՌԱՀՀԿ (Րաֆֆու կենտրոն)

1400
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12։00-ին, Ռազամավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (Րաֆֆու կենտրոն, Երզնկյան 75) տեղի կունենա Վլադիմիր Հարությունյանի «Կարսի վերջնախաղը» գրքի շնորհանդեսը։

«Կարսի վերջնախաղը» գրքում նորահայտ արխիվային նյութերի հիման վրա առաջին անգամ ամբողջապես բացահայտվում է 1920 թ. Կարսի դավադիր հանձնման իրական պատմությունը։

Նույն օրը տեղի կունենա նաև ՀՀ Վանանդի (Կարս) առաջին և միակ հայ նահանգապետ, ներքին գործերի փոխնախարար, զորավար Ստեփան Ղորղանյանի ստվարածավալ հուշագրության շնորհանդեսը։

Կարսի մարզը Հայաստանի կազմում. զրույց Վլադիմիր Հարությունյանի հետ