«Ալաշկերտ»-«Դովեղ»՝ 0-0 (ամբողջական տեսագրություն). կարևոր միավոր՝ ուժեղ մրցակցի դաշտում

1124

Մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի առաջնության (Բ ենթախումբ) երկրորդ տուրում Նոյեմբերյանի «Դովեղը» հոկտեմբերի 4-ին մրցակցի դաշտում 0-0 խաղաց «Ալաշկերտ» թիմի հետ:

Առաջին խաղում «Դովեղը», կրկին մրցակցի դաշտում, 1-0 հաշվով հաղթել է «Զովունի» թիմին:

Երկու տուրից հետո «Դովեղը» վաստակել է 4 միավոր և առաջատարների խմբում է:

Հաջորդ խաղը, երրորդ տուր, «Դովեղը» անց կկացնի սեփական հարկի տակ՝ Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում, հոկտեմբերի 11-ին։ Մրցակիցը Հրազդանի թիմն է։

Օպերատոր և մոնտաժ՝ Արմեն Հակոբյան