«Ես մանդատի կռիվ չեմ անում, կարևոր է, որ Սահմանադրությունը չբռնաբարվի»․ Շարմազանով

1428

Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետի եւ խորհրդարանի ներկայացուցիչների բանակցություններին, ասել է․ «Ես մանդատի կռիվ չեմ անում, ես այն ծառայեցրել եմ ձեր շահերին: Այստեղ կարեւորն այն է, որ ՀՀ Սահմանադրությունը չբռնաբարվի»:

Հարցին՝ ՀՀԿ-ն պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրի, որ եթե ընտրությունները տեղափոխվեն մայիս, Շարմազանովը պատասխանել է․ «Վարչապետը պատրա՞ստ է ընտրությունները դեկտեմբերից տեղափոխել: Երբ նա պատրաստ լինի, մենք էլ մեր կարծիքը կհայտնենք: Երեկ շատ բան է քննարկվել, անգամ այն, որ ԱԺ կանոնակարգի փոփոխությանն այլ օրենսդրական լուծում տալ: Պատգամավորները երեկ ցուցաբերել են մեծ լայնախոհություն, բայց մեր պարոն վարչապետը երկու ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ ու ասում է՝ դեկտեմբեր, փորձենք քննարկել»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ վարչապետի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ քննարկումները եւս շարունակեն․ «Չորս անց կես գալու է հարցուպատասխանի, տեսնենք՝ ինչ ենք անում»:

Հարցին, եթե Նիկոլ Փաշինյանը մի քանի օր անց հրաժարական տա, ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ է, Շարմազանովն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ