ՀՀԿ-ն առաջարկել է վարչապետի թեկնածու չառաջադրել ընտրությունները մայիսի՛ն անցկացնելու դեպքում

996

Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանական ուժերի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվել չէր կարող, քանի որ տեղի ունեցածը բանակցություններ չէին, «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ժամանակ հանրապետականները վարչապետին առաջարկել են արտահերթ ընտրություններն անցկացնել եկող տարվա մայիսին, որի դեպքում, ըստ Արմեն Աշոտյանի, պատրաստակամություն են հայտնել վարչապետի թեկնածու չառաջադրել: Սակայն Նիկոլ Փաշինյանը մերժել է այդ առաջարկը և հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ամեն ինչի շուրջ՝ բացի դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակից, իր այդ պահանջը անփոփոխ է:

Այսօր կեսօրից հետո Հանրապետականը հանդես է գալու հայտարարությամբ՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցած հանդիպմանը իրենց արած առաջարկին:

Արխիվային լուսանկար