Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, հետ է կանչվելու դեսպանի պաշտոնից

2069

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը հետ է կանչվելու․ այս մասին կառավարության նիստից ասել է փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Ռուբինյանը դա բացատրել է վարչապետ Փաշինյանի այն հայտարարությամբ, որ քաղաքական նշանակումները չպետք է լինեն։

Միքայել Մինասյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է։ Վատիկանում նա դեսպան նշանակվել էր 2013-ի մարտին՝ Սերժ Սարգսյանի որոշմամբ։