Քոչարյանից ու Սերժից որևէ վտանգ չկա, փակե՛ք թեման․ Էդմոն Մարուքյան

782

Ազգային ժողովի Ելք խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Ելք դաշինքի երեք ուժերի փոխհարաբերություններին և ապագա հնարավոր համագործակցությանը։ Մարուքյանը դժգոհ չէ Երևանի ավագանու ընտրություններում Լույս դաշինքի երրորդ տեղից և 5 տոկոս արդյունքից, սական դժգոհ է, որ իշխող ուժն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ ստեղծեցին Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից սպառնալիքի թեման և նաև դրա վրա կառուցեցին իրենց նախընտրական քարոզչությունը։