Սեպտեմբերի 24-ին Լոնդոնում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի՝ «The Best» մրցանակաբաշխությունը:
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան և Խորվաթիայի հավաքականի առաջատար Լուկա Մոդրիչը:
Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին Մոդրիչը, Կրիշտիանու Ռոնալդուն և Մոհամեդ Սալահը:
Լավագույն դարպասապահի կոչմանն արժանացել է Տիբո Կուրտուան:
Լավագույն մարզիչ է ճանաչվել Ֆրանսիայի հավաքական գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
Լավագույն գոլ անվանակարգում հաղթող է ճանաչվել Մոհամեդ Սալահը:
2018-ի խորհրդանշական հավաքականը.
Դարպասապահ – Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»),
Պաշտպաններ – Դանի Ալվես (ՊՍԺ), Ռաֆաել Վարան («Ռեալ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»),
Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Նգոլո Կանտե («Չելսի»), Էդեն Ազար («Չելսի»),
Հարձակվողներ – Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)