Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

3109

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում է նշանակվել Հայկակ Արշամյանը: Նա 2018 թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում՝ 3 տարի ժամեկտով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի համար հայտերի ընդունման ժամկետն ավարտվել էր օգոստոսի 31-ին:

Ստացվել էր 42 հայտ 7 տարբեր երկրներից /Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան/: Ընտրող հանձնաժողովը, որում ընդգրկված էին Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը և Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը, քննելով հավակնորդների գործերը, ս/թ սեպտեմբերի 10-ի նիստում նրանցից 12-ի հետ հարցազրույցի և հետխորհրդակցության արդյունքում հաղթող էր ճանաչվել պարոն Արշամյանը, որի թեկնածությունն էլ առաջադրվել էր հոգաբարձուների խորհրդի հաստամանը:

Հայկակա Արշամյանը ծնվել է 1971թ. Երևանում, գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, պատմական գիտությունների թեկնածու է (1996թ.):

1996-98թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սպա է:

1999-2004թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության և արտաքին գործերին նախարարություններում, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմում:

2004 թվականից հասարակական սեկտորում է, 2004-2010թթ. «Դեպի Հայք» հիմնադրամի փոխտնօրենն էր, 2008-09թթ.՝ «Հայ կամավորների միություն» ոչ-կառավարական կազմակերպության գործադիր տնօրենը:

2010-14թթ. աշխատել է Երևանի մամուլի ակումբում որպես ծրագրերի ղեկավար: Այժմ աշխատում է «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում, ուր վարում է մի շարք ծրագրեր: