Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին, Արմեն Նիկողոսյանը՝ երկրորդ փոխնախագահ

4017

Սեպտեմբերի 22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, կայացել է ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ:

ՀՖՖ նախագահի առաջարկով Գործկոմի անդամները հաստատել են ՀՖՖ Գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ առաջին փոխնախագահի, իսկ Արմեն Նիկողոսյանին՝ երկրորդ փոխնախագահի պաշտոններում:

ՀՖՖ Գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը նաև ժամանակավոր կատարելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները: