Պերճ Արազը և Արմինե Արազը՝ Նյու Ջերսիից, Լևոն Սիմոնեանը՝ Մոնրեալից, «Դովեղ»-ին փոխանցել են 40 հազար դրամ

1398

Այսօր, սեպտեմբերի 21-ին, Պերճ Արազը և Արմինե Արազը՝ Նյու Ջերսիից (Միացյալ Նահանգներ), Լևոն Սիմոնեանը՝ Մոնրեալից (Կանադա), Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբին փոխանցել են 40 հազար դրամ։

Այս գումարը, պայմանավորվածության համաձայն, օգտագործվելու է Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտի համար դարպասային ցանցեր գնելու նպատակով։

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Պերճ Արազին, Արմինե Արազին և Լևոն Սիմոնեանին՝ նվիրատվության համար։ Սա թանկ նվեր է Հայաստան-Ադրբեջան սահմանին բնակվող Տավուշի մարզի մանուկ և պատանի ֆուտբոլիստներին և նրանց ծնողներին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող «Դովեղը» Նոյեմբերյանում, գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղը կանցկացնի Իջևանի «Նիկարմ» թիմի հետ։

Առաջին խաղում՝ Իջևանի «Արնար» մարզադաշտում, «Դովեղը» պարտվել է 1-3 հաշվով։