Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, «Երևան» հիմնադրամից պետբյուջե կվերադարձվի 1,8 միլիարդ դրամ

1014

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է Երևան հիմնադրամի չարաշահումների գործով, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա նշել է, որ Տարոն Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ:

«Ընդունել է որոշակի խախտումներ, որոնք ի հայտ են եկել, մոտավորապես վերականգնման ենթակա է 1,820 մլրդ դրամ, որը ֆինանսների համապատասխան ստորաբաժանման կողմից հաստատվել է, այդ գումարները պետք է վերադարձվեն պետբյուջե: «Երևան» հիմնադրամի տնօրենը համաձայնությունը տվել է, որ այդ գումարները վերադարձվեն»,- ասել է նա: