Պուտինը կայցելի Հայաստան, ժամկետները հստակեցվում են․ Կրեմլի խոսնակ

814

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան, ժամկետները դեռ հստակեցված չեն․ այս մասին հաղորդում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

«Ժամկետները կհամաձայնեցվեն»,- ասել է Պեսկովը։

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնց ավարտին Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահին հրավիրել է Երևան։

Պետությունների ղեկավարների առաջիկա հանդիպումը կլինի թվով հինգերորդը Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց ի վեր։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ