Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում է Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունը

1166

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունը:

«Դեռ մանրամասներին չեմ անդրադառնա: Քիչ առաջ հրավիրել եմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ հանձնարարել եմ հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանելլրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ: Բայց այդ պարզաբանումներին դեռ կանդրադառնանք՝ ինչ ասաց ԱԱԾ պետը, ինչ ասաց ՀՔԾ պետը, ինչ է դա նշանակում, ինչը ինչպես պետք է մեկնաբանել, ինչը ինչու է հնչում եւ ոնց եղավ, որ այդպես է հնչում եւ ոչ թե այլ կերպ:

Ըստ էության, տեղի է ունեցել հետեւյալը. իմ նախնական գնահատմամբ (թեեւ իրավաբանները, երեւի ավելի ճիշտ կասեն)՝ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Ո՞վ է արել այդ գաղտնալսումը, ի՞նչ նպատակով, արդյո՞ք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականցնել, ե՞րբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը եւ ի՞նչն է այս ամենի քաղաքական նպատակը: Ես դեռեւս օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ, ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, Մարտի 1-ի գործը բացահայտված, է, եւ տարբերակ չկա, բոլոր մադրասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ:

Այսօր ՀՀ-ում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար: Տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է այդ կոռուպցիոն համակարգի կողմից եւ սպասարկել է երկար տարիներ այդ կոռուցիոն համակարգին, պլանավորված է այդ կոռուցիոն համակարգին սպասարկելու համար:

Ես վարչապետ ընտրվելու հետո ինչի բա՞ն եմ թաքցրել ձեզնից: Ասել եմ՝ մինչեւ օրս դատավորները զանգում են խաբար են ուղարկում, թե ինչ անենք, այս հարցը ո՞նց որոշենք, այն հարցը ո՞նր որոշենք: Դրանում ոչ մի գաղտնիք չկա, եւ ես ասել եմ, որ հրաժարվում են դատական համակարգին տալ հրահանգներ, եւ մենք հրաժարվել նք դատական համակարգին տալ հրահանգներ: Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգից տարբեր մարդիկ մեզ չեն զանգել ասել՝ բա այս գործով ի՞նչ անեմ, խնդրում եմ՝ ասեք, վայ վախենում եմ, այս գործը չգիտեմ ոնց անեմ, այն գործը չգիտեմ ոնց անեմ:

Ուզում ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա: Մարդիկ զգում են…. եւ այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել եւ ուզում են այդ պրոցեսը կասեցնել:

Այո, ԱԱԾ տնօրենը ասուլիս կանի: Հստակ ասում եմ՝ այն պահին, երբ կտեսնեք՝ ինչ ասացինք, որտեղ ասացինք, ինչ խոսեցինք, ում հետ հանդիպեցինք, ենթակա է հաշվետվության ձեր առաջ՝ ՀՀ քաղաքացիների առաջ, բայց մենք շանտաժի չենք տրվելու, Մարտի 1-ը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ: Թալանվածը պետք է վերադարձվի:

Բոլորը, ես, օրինակ, պատասխանատու եմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ՝ թե իմ, իմ հարազատների, ընտանիքի անդամների նյութական վիճակը ինչքանով է փոխվել:

Սրա նպատակը ընդամնեը կոռուցիայի դեմ պայքարը, մարդասպաններին բանտերում տեղադրելու պրոցեսը կոտրելն է: Այս իրավիճակի կապակցությամբ, այո;, շարունակում է որոշումներ կայացնելու իրավունքը մնալ ժողովրդինը: Ժողովուրդն է բարձրագույն իշխանությունը:

Այս ընթացքում հեռուսատեսություններ են առել, ֆեյքեր են առել, լրատվամիջոցներ են առել, ինչ ասես չեն տարածում… սրա նպատակը մեկն է, ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, եւ դուք չպետք է թույլ տաք, որ նրանք փախչեն պատասխանատվությունից:

Առանձին վերցված պաշտոնյան, ընդհանրապես կառավարությունը, եթե որևեւէ մեկը սխալ է արել… մեզնից ոչ մեկը անսխալական չէ, եւ մեզնի յուրաքանչյուրը պատասխան կտա՝ ինձնից սկսած, մնացածով վերջացրած, եթե իրոք դա սխալ է, եթե օբյեկտիվորեն պարզվի, ապացուցվի, որդ ա սխալ է:

Այս ամեն ինչը նրա արդյունքն է, որ ես կոռուցիոներների, թալանչիների հետ որեւէ կոմպրոմիս չունեմ ու չեմ ունենալու: Նրանք չեն կարող ինձ կանգնեցնել: Նրանց պարտություն է սպասվում, որովհետեւ նրանք ժողովրդից թալանվածը կոպեկ-կոպեկ պետք է վերադարձնեն, ՀՀ քաղաքացիներին գնդակահարածը պետք է պատասխան տա, սահմանից զինվորների հանած Երեւան բերածը պետք է պատասխան տա, երեւանցիների վրա ավտոմատներով կրակածը պետք է պատասխան տա, օլիգարխների թիկնազորին զենք բաժանածը եւ նրանց ժողովրդի վրա կրակելու հրահանգ տվածը պետք է պատասխան տա:

Այդ գաղտնալսումներիմեջչկա մի բան, որ հետաքննության արդյունքում կպարզվի, որ որեւէ մեկը հատել է իր ծառայողական պարտականությունների գիծը: Որովհետեւ, եթե մենք դատարաններին հրահանգներ տվող էինք, վերաքննիչ դատարանին ինչո՞ւ հրահանգ չենք տվել: Ո՞նց է Ռոբերտ Քոչարյանը հայտնվել ազատության մեջ: Եթե քաղաքական հետապնդման ենթարկող էինք… այդ լուրերը, որ հեռուստատեսություններ, լրատվամիջոցներ է գնել, ճի՞շտ, թե ճիշտ չեն: Էդ քաղաքական հետապնդյալները երկրում հեռուստատեսություն են գնո՞ւմ, լրատվամիջոց են գնո՞ւմ, այդ ո՞նց:

Քանի դե ես վարչապետ եմ, կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Շանտաժների չեմ ենթարկվելու: Մինչեւ վերջին կոռուպցիոները, մինչեւ նրանց գողացած վերջին կոպեկը, պետք է վերադարձվի ժողովրդին, դուք ձեր թլանածը չեք մարսելու: Ուզում եք գաղտնալսեք, ուզում եք գաղտնատեսաձայնագրեք, ինչ ուզում եք արեք, տարբերակ չկա: ԵՎ ես հույս ունեմ, որ այս իրավիճակում ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին: Այո՛ մենք ձեր աջակցության կարիքն ունենք կոռուպցիայի դեմ պայքարում:

Այսօր՝ ժամը 19:00-ին Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հավաք է նախատեսված, եւ ես հույս ունեմ, որ բոլորդ կգաք այնտեղ եւ ձեր աջակցությունը կհայտնեք կոռուպցիայի դեմ պայքարին, կոռուպցիոներների դեմ պայքարին, մարդասպանների դեմ պայքարին»,- ասաց նա: