Պուտին-Փաշինյան հանդիպում Մոսկվայում

2030

Կրեմլում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Քննարկվել են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև համագործակցությունը եվրասիական տարածքում, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում»,- հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Դռնփակ բանակցություններից առաջ Փաշինյանը հայտարարել է, թե «չնայած ռուսական ու հայկական մամուլի հոռետեսությանը՝ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, վստահ եմ, որ ի հայտ եկող խնդիրները կլուծվեն»: