«Նոր Ապրիլ, Նոր Հայաստան»՝ Թաթուլ Հակոբյանի հետ․ Վաշինգտոն, ՀՀ դեսպանություն, սեպտեմբերի 4, ժամը 19:30

864

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու քննարկման ու գրքի շնորհանդեսի` մասնակցությամբ երևանաբնակ հայտնի լրագրող ու գրող Թաթուլ Հակոբյանի հետ, որը տեղի կունենա ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 4-ին` ժամը 19:30: Միջոցառմանը գրանցվելու համար խնդրում ենք նամակ ուղարկել rsvp.armembassyusa@mfa.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Թաթուլ Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետն ու Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (Թբիլիսի):

Նա աշխատել է «Անկախություն» (1991-1995), «Երկիր» (1998-2000), «Ազգ» (2000-2005), «Ազդակ» (2005-2016), The Armenian Reporter” (2008-2009) պարբերականներում:

Ներկայումս նա «Սիվիլիթաս» հիմնադրամի և «ՍիվիլՆեթ» օնլայն հեռուստաընկերության թղթակից և քաղաքական վերլուծաբան է, ինչպես նաև «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամի» համակարգող:

2005թ. Թաթուլը արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին` «Ազգ» թերթում տարածաշրջանային զարգացումները լուսաբանելու համար:

2009թ. նա ստացել է Երևանի մամուլի ակումբի մեկ այլ մրցանակ` իր «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար:

Թաթուլը Հայկաշեն-Օզունյան գրական մրցանակի դափնեկիր է (2014թ.), որը նա ստացել է իր երկրորդ` «Հայերն ու թուրքերը» գրքի համար:

2016թ. նա արժանացել է Երևանի մամուլի ակումբի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակին` Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն