Հողերի հանձնում․ սև քարոզչությո՞ւն, թե՞ ինչ

911

Վերջին շաբաթներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները շրջանառում են այն թեզը, թե նա պատրաստվում է հողեր հանձնել Ադրբեջանին։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 17-ի հանրահավաքին հայտարարեց, որ «իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել»։ Փաշինյանն ասաց, որ ինքը «դա հիմա գիտի փաստաթղթավորված, որովհետև տիրապետում է բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»։ Արդյոք նո՞ր են հող հանձնելու մասին հայտարարությունները և ի՞նչ հիմքեր ունեն։ Թեմայի շուրջ զրուցում են ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը և Թաթուլ Հակոբյանը։