«Դովեղ»-«Բերդ»՝ 2-0. ընկերական հանդիպում

774

Մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը նախապատրաստվող Նոյեմբերյանի «Դովեղ» թիմը օգոստոսի 13-ին երրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց:

Մրցակիցը Նոյեմբերյանի Բերդավան գյուղի «Բերդ» թիմն էր: Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցած խաղը ավարտվեց «Դովեղ»-ի հաղթանակով՝ 2-0:

Ընդգծենք, որ «Բերդ» թիմը հանդես է գալիս մինչև 15 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում:

Այսօր, օգոստոսի 14-ին, «Դովեղը» ընկերական հանդիպում կանցկացնի մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը նախապատրաստվող Կողբի «Զիկատար» թիմի հետ: