Քոչարյանի պաշտպանները տեղի ունեցողը «քաղաքական հետապնդում» են որակում

1063

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է, և ամեն ելույթ գալիս է ապացուցելու այդ փաստը։ Մեկնաբանելով երեկ հանրային հեռուստաընկերությանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը՝ այսօր հրավիրած մամլո ասուլիսին հայտարարեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, հաղորդում է Ազատությունը։

Քոչարյանի պաշտպանական խմբին վերջերս միացած փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, թե 0038 հույժ գաղտնի հրամանը, որը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, պետք է գնահատել «փետրվարի 23-ի տեսանկյունից»։ Ըստ նրա՝ մինչև մարտի 1-ը արդեն իսկ կային տվյալներ, որ ոմանք փորձում են բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, իսկ պաշտպանության երկու փոխնախարարներն արդեն չքողարկված աջակցություն էին հայտնում ցուցարարներին։ Ալումյանի խոսքով՝ այս ու մյուս հանգամանքները հաշվի առնելով՝ այդ հրամանով կանխվել է բանակի ներքաշումը։

Քոչարյանը պաշտպանները նշել են, որ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը միջամտություն էր արդարադատությանը։