Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ մեղադրանք՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար

1541

Քննչական կոմիտեն հաստատել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 22-ամյա Տրդատ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և նա այս պահին հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կոմիտեից տրամադրած տեղեկության համաձայն՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական, կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:

Այս արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև 5 տարի ազատազրկումն է, գրում է Ա1 պլյուսը: