Ռուսաստանը Քոչարյանի և Խաչատուրովի կալանավորումով մտահոգ է

1221

Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին հակառակ, ըստ Ա1 պլյուսի, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ: Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-ասել է նա:

«Բայց վերջին օրերին իրադարձությունների ընթացքը հստակ խախտում է եղած դրական միտումը, հակառակ է գնում Հայաստանի նոր ղեկավարության արած հայտարարություններին, թե իրենք մտադիր չեն հետապնդել նախկիններին՝ քաղաքական մոտիվներով»,- ասել է նա:

«Վերջին մի քանի օրերին մենք մի քանի անգամ փոխանցել ենք մեր մտահոգությունը ՀՀ ղեկավարությանը»,- ասաց Լավրովը:

TASS