Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգ»-ում 11 միլիոն դոլարի խախտում է բացահայտվել

2106

ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն «Ազատությանը» ասել է, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։

Ըստ Մկրտչյանի, ««Ալեքս Հոլդինգում» կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում և արձանագրվել է ավելի քան 5 միլիարդ դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն»: