Քաջազնունի և Խատիսյան․ համեստ նվեր՝ համեստ մարդկանց հիշատակին․ օգոստոսի 17

2055

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը օգոստոսի 17-ին, ուրբաթ, երեկոյան ժամը 18-ից 20-ը, Արամ Մանուկյանի արձանին հարող բաց տարածքում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Երկերի» և Հայաստանի երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» հատորների շնորհանդեսը:

Քաջազնունու երկերի հատորյակում՝ 480 էջ, 300 տպաքանակ, տեղ են գտել նրա 8 ստեղծագործություններ, այդ թվում՝ «Ազգ և Հայրենիք» գործը։

Հայաստանում Քաջազնունու մի քանի գործերի հրատարակություններ են եղել, այդ թվում՝ ԱՆԻ կենտրոնի կողմից, սակայն առաջին անգամն է, որ մեկ հատորում ներկայացվում են նրա լավագույն ստեղծագործությունները։

Այս տարի լրացավ Քաջազնունու ծննդյան 150 և մահվան 80-ամյակը։ Այս հատորը համեստ նվեր է՝ համեստ մարդու հիշատակին։

Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային աշխատությունը՝ 480 էջ, Հայաստանում տպագրվում է առաջին անգամ, ընդ որում՝ առաջին անգամ նաև՝ արևելահայերենով և աբեղյանական ուղղագրությամբ:

Ընդհանուր 400 տպաքանակից 200-ը Մշակույթի նախարարության պետպատվերն է: ԱՆԻ կենտրոնը և Մշակույթի նախարարությունը 2017-ի վերջերից նախնական պայմանավորվածության էին եկել Խատիսյանի գրքի տպագրության շուրջ:

Հովհաննես Քաջազնունու «Երկերի» և Հայաստանի երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» հատորների շնորհանդեսի ընթացքում գրասերները դրանք կարող են ձեռք բերել զեղջ գներով՝ 4․500 դրամ յուրաքանչյուրը։

Շնորհանդես-ցուցադրություն ընթացքում գրասերները հնարավորություն կունենան զեղջ գներով ձեռք բերել նաև ԱՆԻ կենտրոնի և Թաթուլ Հակոբյանի շուրջ 20 հրատարակությունները:

Կներկայացվեն հետևյալ գրքերը.

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն» – 3.500 դրամ

Ռուբէն Տէր Մինասեան, «Հայաստանի Հանրապետութիւնը» – 2.500 դրամ

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները» – 3.000 դրամ

Масис Маилян, «Карабахский мирный процесс. Взгляд из Арцаха» – 4.000 դրամ 

Հովհաննես Քաջազնունի– «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» – 1.500 դրամ

Սիմոն Վրացյան– «Խարխափումներ» – 1.500 դրամ

Արշակ Ջամալյան – «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը» – 1.500 դրամ

Ռուբէն Դարբինեան – «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի» – 1.500 դրամ

Վահան Նավասարդյան – «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» -1.500 դրամ

Եղիշէ Քաջունի – «Զօրավար Անդրանիկ» – 1.500 դրամ

Թաթուլ Հակոբյան – «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» – 4.000 դրամ

Թաթուլ Յակոբեան – «Կանաչ ու սև. արցախեան օրագիր» – 5.500 դրամ

Татул Акопян – «Зеленое и черное: Карабахский дневник» – 4.000 դրամ

Tatul Hakobyan – «Karabakh Diary: Green and Black» – 5.500 դրամ

Tatul Hakobyan – Karabağ güncesi; Yeşil ve Siyah – 4.000 դրամ

Թաթուլ Հակոբյան – «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» – 4.000 դրամ

Թաթուլ Յակոբեան – «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» – 5.500 դրամ

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն