Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը և նրան կալանավորելու որոշումը «բացարձակապես ապօրինի են». Սողոմոնյան

1882

Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը, և՛ նրան կալանավորելու որոշումը «բացարձակապես ապօրինի են», հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շաբաթ օրը հրավիրված ասուլիսի ժամանակ, հաղորդում է Ազատությունը:

«Սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է, և սա այն է, ինչը վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա, սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում որևէ իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի»,- ասել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը: