Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ ինքը կարող է այսօր կամ վաղը հայտնվել բանտում

2625

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Արձագանքելով այս մեղադրանքին՝ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը, որտեղ մասնավորապես նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է, վենդետա է իր նկատմամբ, քաղաքական սյուրռեալիզմ և այսպիսի շինծու գործեր ինքը երբևէ չի տեսել։
ՀՀ պաշտոնաթող նախագահը հայտարարել է. «Մարտի մեկը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին, եթե այս կերպ փորձեն բացահայտել»։

Քոչարյանը չի բացառել, որ ինքը կարող է այսօր կամ վաղը հայտնվել բանտում՝ կգնամ կնստեմ։

Քոչարյանը իր հնարավոր կալանավորումը նվեր է համարում Ադրբեջանին։

Աղբյուրը՝ https://www.politica.am/?p=23915