Բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային. Կարպիս Փաշոյան

3288

Ընկերներ, լավ լուր ունեմ:

Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին:

Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:

Բարին ընդ ձեզ:

Կարպիս Փաշոյան

Առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ

—–

Հուլիսի 4-ին Կարպիս Փաշոյանը հարցազրույց էր տվել ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանին, որտեղ արտահայտած որոշ ձևակերպումներ առաջ էին բերել Ֆեյսբուքի օգտատերերի բողոքը: Ուշագրավ է, որ արձագանքը տեղի էր ունեցել հարցազրույցի հրապարակումից ավելի քան 10 օր անց միայն՝ կազմակերպված կերպով և ուղղորդված կերպով:

Ահա այդ հարցազրույցը

Ի՞նչ անել պատերազմից վերադարձած հերոսների հետ. Կարպիս Փաշոյան